Աշխարհը պետք է պահպանի Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը: Այս մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում հայտարարեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Նա նշեց, որ առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Շատ զգացմունքային պահ էր: Աշխարհը պետք է պահպանի այս մասին հիշողությունը: Այլեւս երբեք նման բան չպետք է կրկնվի»,- շեշտեց Կանադայի վարչապետը: Նա նաեւ նշեց, որ Կանադան կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ցեղասպանություններն այլեւս չկրկնվեն: