Աֆղանստանի Թահար նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, հայտնում է TOLOnews-ը:

Հաղորդվում է նաեւ 32 տուժածի մասին:

Նշվում է, որ Աֆղանստանում ընթացիկ նախընտրական արշավի ժամանակ սա արդեն երրորդ հարձակումն է:

Երկրի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 20-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում պայթյունի հետեւանքով զոհվել է 8 երեխա:

Reuters գործակալությունը հայտնել էր, որ պայթուցիկ սարքը տեղադրվել էր մոտոցիկլետի վրա, որը գտնվում էր կին թեկնածու Նազիֆ Յուսուֆ Բեկի նախընտրական հանրահավաքի անցկացման վայրի մոտ:

Բազմությունը հավաքվել էր թեկնածուին լսելու, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի պահին նա հանրահավաքում չի եղել: