Եմենի նավահանգստային Խոդեյդա քաղաքի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածի հետեւանքով, որն ուղղված էր շիա խռովարարներին, զոհվել է առնվազն 17 մարդ, փոխանցում է Associated Press-ը:

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այս 17 զոհից բացի, Գաբալ Ռաս շրջանում վիրավորվել է 20 մարդ:

Խոդեյդան, որը հումանիտար օգնություն ստացող առանցքային նավահանգստային քաղաքն է, վերածվել է Եմենում հակամարտության կենտրոնի:  Ցամաքային զորքերը միացել են կոալիցիային եւ փորձում են դուրս մղել քաղաքը վերահսկող խռովարարներին:

Կոլաիցիան խռովարարների դեմ պատերազմի մեջ է ներքաշված 2015 թվականից: Եմենյան հակամարտության ընթացքում սպանվել է 10 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի՝ Եմենի հակամարտությունը աշխարհում վատթարագույն հումանիտար ճգնաժամն է: