Սեյսմոլոգները 6,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտակայքում՝ տեղեկացնում է RT-ն վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS)։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օզերնովսկի ավանից 234 կմ հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 467 կմ խորությամբ։

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Հյուսիսային Կուրիլների մոտ եւս նույն ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։