«Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Ազադ Հասանովը, որն արդեն մի քանի տարի Լիտվայում բնակվում է քաղաքական տարագրության մեջ, կալանավորվել է խոշոր չափերի թմրանյութեր տարածելու մեղադրանքով:
Նրա փաստաբան Օսման Քյազիմովը Turan-ին հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Խաթաինսկի դատարանի դատավոր Իբրահիմ Իբրահիմլին Հասանովին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Նրան սպառնում է 5-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:
Հիշեցնենք, որ Հասանովը Բաքու էր ժամանել հոկտեմբերի 10-ին՝ մահացող հորը հրաժեշտ տալու: Հաջորդ օրը ցերեկը անհայտ անձինք փողոցում նրան ձերբակալել էին եւ ոստիկանություն տարել:
«Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ այս կապակցությամբ բողոք է հայտնվել: Կուսակցությունը իշխանություններին կոչ է անում դադարեցնել կառավարության քննադատների նկատմամբ «վրեժի» քաղաքականությունը:
Կուսակցությունն իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել հնարավոր բելեր քայլերը ձեռնարկել Ազադ Հասանովին պաշտպանելու համար:
2014 թվականից Հասանովը բնակվում է Լիտվայում: Նա հայտնի է համացանցում Ադրբեջանի խիստ քննադատությամբ երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների համար: Նա հերթական քաղաքական ակտիվիստն է, որը կալանավորվում է թմրանյութեր պահելու եւ տարածելու հորինված մեղադրանքով:




























