Հոկտեմբերի 15-ին Հունգարիայում ուժի մեջ է մտել խստացված, փաստորեն, անտուններին քրեականացնող օրենքը։ Այսուհետ առանց մշտական բնակության վայրի անձանց արգելվում է գտնվել կամ գիշերել հասարակական վայրերում, այլապես կենթարկվեն դրամական տուգանքների կամ ազատազրկման։ Նոր օրենքի համաձայն՝ ոստիկաններն իրավունք ունեն անօթեւաններին քշել փողոցներից, ինչպես նաեւէ ոչնչացնել բաց երկնքի տակ նրանց սարքած ապաստանները։
Տարբեր գնահատականներով՝ Հունգարիայում ապրում է 20-50 հազար անօթեւան, որոնց մեծ մասը մայրաքաղաք Բուդապեշտում են։ Ընդ որում, իշխանությունները կացարանով ոչ բոլորին կարող են ապահովել, ընդամենը 11 հազար մարդու։


























