Աշխհարն անշուշտ չի մոռացել հայտնի շախմատիստներ Գարի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի շախմատային մեծ ճակատամարտերի մասին։ Այդ ժամանակից անցել է 25 տարի, սակայն շախմատասերների հիշողության մեջ բոլոր հուզումները այնքան թարմ են, որ թվում է՝ թե դա երեկ էր։

Անցյալ աշնանը գրոսմայստերները որոշել են հանդիպումների շարք անցկացնել նվիրված 25-ամյակին։ Անատոլի Կարպովը «Известия» պարբերականին հայտնել էմ որ առաջին խաղերը ծրագրում են անցկացնել Վալենսիայում սեմպտեմբերի 21-ից 24-ը։

«Անցյալ տարվա մայիսին ես ու Կասպարովը հանդիպեցինք Մոսկվայում, որպեսզի քննարկենք շախմատի հետ ընդհանրապես կապ չունեցող ինչ-որ հարց։ Հանդիպմանը խոսք բացվեց չեմպիոնի տիտղոսի համար պայքար մղվող մեր խաղից։ Այդ ժամանակ էլ որոշեցինք նորից խաղալ»- ասել է Կարպովը։

Երբ մի քանի տարի առաջ Կասպարովին ձերբակալեցին, Կարպովն այցելեց քննչական մեկուսարան նրան տալու շախմատային պարբերական։ Գրոսմայստերն ասում է, որ ինքը այլ կերպ չէր էլ կարող վարվել։ «Այդ ժամանակ ոստիկանները չափից ավելի ջանք էին թափել։ Ի՞նչ էին արել Կասպարովը եւ նրա համակիրները։ Առանց թույլտվության հավաքվել էին քաղաքի բանուկ հատվածներից մեկում։ Այդ գործը կարող էր ավարտվել ընդամենը տուգանքով, բայց ոչ մի դեպքում երեք օրվա ձերբակալությամբ։ Այո, գուցե Կասպարովը քաղաքական կտրուկ արտահայտությունները է անում, բայց նրա այդ արարքին, իմ կարծիքով, իրավապահ մարմինների չպետք նման ձեւով արձագանքին»։

Ինչ վերաբերում է հետագա խաղերին, Կարպովն ասել է, որ կես տարվա ընթացքում նրանք նախատեսում են խաղալ բոլոր երկրներում, որտեղ մի ժամանակ պայքարել են չեմպիոնի տիտղոսի համար, այսինքն՝ բացի Իսպանիայից, նաեւ Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում։ Ի դեպ առաջին խաղը նախատեսվում է անցկացնել Լոնդոնում։ Սակայն կազմակերպչական խնդիրներ են եղել, իսկ իսպանացիները խաղը Իսպանիայում անցկացնելու նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը։