Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի հետ առնչություն ունեցողի անձնական իրերում երկրորդ պայթուցիկն են գտել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ռումբը գտել են ուսումնական հաստատության ներսում եւ վնասազերծել են։
«Այժմ ականազերծումն ավարտված է, այնտեղ այլեւս ռումբ չկա։ Շենքում հիմա աշխատում են կրիմինալիստները, քննչական կոմիտեն, ԱԴԾ-ն եւ ոստիկանությունը»,- ասել է Ղրիմի ԱԴԾ-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ ուսանողը զանգվածային սպանություն էր գործել Կերչի քոլեջում։ Զոհվել էր 19 մարդ, 50-ը վիրավորվել էր։
ՔԿ-ն «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցել։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ ահաբեկչության կազմակերպիչը 4-րդ կուրսի ուսանող էր, նա ինքնասպան է եղել։




























