Գերմանիայի տնտեսության նախարար Պիտեր Ալտմայերը՝ 30 հոգուց բաղկացած պատվիրակության հետ, երկօրյա այցով կժամանի Թուրքիա։ Գերմանիան Թուրքիայի առեւտրային գործընկերների շարքում առաջատար է։

«Վերջին տարիներին երկու երկրներն էլ դժվարություններ ունեին միմյանց հետ հարաբերություններում, սակայն մենք լի ենք երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ»,- իր թուրք գործընկերոջ հետ տված մամուլի ասուլիսում հայտարարել է Ալտմայերը։

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքը նշել է, որ Թուրքիան կուզեր ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը՝ օգտվելով «վերջերս ստեղծված դրական մթնոլորտից»։

Ալտմայերն իր հերթին ասել է, որ Գերմանիան հետաքրքրված է Թուրքիայի հետ կայուն եւ դինամիկ տնտեսական հարաբերություններով։