ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել սինգապուրյան երկու ընկերությունների եւ մեկ ֆիզիկական անձի դեմ, որոնք մեղադրվում են ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով փողեր լվանալու մեջ՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները շրջանցելու նպատակով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Պատժամիջոցները սահմանվել են հումքային ապրանքների առեւտրով զբաղվող ընկերության տնօրեն եւ բաժնետեր հանդիսացող անձի, ինչպես նաեւ՝ երկու ընկերությունների դեմ։




























