Ծանր քաշային WBA վարկածով աշխարհի չեմպիոն Վալուեւի հաջորդ մենամարտը կլինի բիրտանացի Դեվիդ Խեյի հետ։ Մենամարտը կկայանա գերմանական Նյուրնբերգ քաղաքում, նոյեմբերի 9-ին:

Խեյը հուլիսի 20-ին պետք է մենամարտեր ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ, սակայն բրիտանացի մարզիկը ստիպված է եղել հրաժարվել խաղից՝ ավելի վաղ ստացած վնասվածքի պատճառով։
2008-ի փետրվարին Վալուեւը պարտվել էր բելառուս Սերգեյ Լյախովիչին։ Այդ օրը նա անցկացնում էր իր 50-րդ մենամարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

Ինչ վերաբերում է Խեյի հետ մենամարտին, Վալուեւը հայտարարել է.

«Ես շատ ուրախ եմ, որ մարտը նորից անցկացնելու եմ Նյուրնբերգի Nuernberg Arena-ում։ Ես այստեղ արդեն հաղթել եմ Սերգեյ Լյախովիչին եւ վստահ եմ, որ նոյեմբերի 7-ին եւս հաղթելու եմ։ Խեյը ուժեղ մրցակից է, բայց ես կհաղթեմ նրան եւ կպաշտպանեմ իմ տիտղոսը»։