Գերմանիայի 29-ամյա քաղաքացի Պատրիկ Կ․-ն, ով ապրում է Հիսեն քաղաքում, թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Բացի այդ, դատարանը նրա համար սահմանել է եւս 20 ամսվա ազատազրկում՝ երկրի փակ շրջան այցելելու համար՝ տեղեկացնում է DW-ն։

Պատրիկ Կ․-ն թուրք-սիրիական սահմանին կալանավորվել էր դեռեւս 2018թ․ մարտին։ Թուրքական իշխանությունները նրան կասկածում են քրդական ինքնապաշտպանական ջոկատներին ադամակցելու մեջ։ Այդ են վկայում նրա հեռախոսից ուղարկված նամակները, որտեղ Պատրիկը քրդերին իր ծառայություններն է առաջարկում։ Սակայն նրա ընկերներն ու հարազատները հերքում են բոլոր մեղադրանքները եւ վստահեցնում են, որ Պատրիկը զբոսաշրջության նպատակով է գտնվում Թուրքիայում։

Գերմանիայի քրդական համայնքի ղեկավարներից մեկը, անդրադառնալով այս գործին, հայտարարել է, թե բանն այնտեղ է հասել, որ քրդական թաղամասերում լինելը կամ քրդի հետ զրուցելը կալանավորման եւ անհեթեթ մեղադրանքների պատճառ կարող են դառնալ։ Նա նաեւ քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ ասելով, որ նրանք իր վիճակի չեն պաշտպանել իրենց քաղաքացուն թուրքական ռեժիմի կամայականություններից։