ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) հրաժարվում է որեւէ տեղեկություն հաղորդել, թե ինչ քրեական գործի շրջանակում են հարցաքննվել իր 4 եղբայրները։

«Իմ եղբայրներին բերման չեն ենթարկել, չեմ պատասխանում ոչ մի հարցի։ Ձեր հարցերին ընդհանրապես չեմ պատասխանում, ցտեսություն»,– NEWS.am–ին ասաց Առաքել Մովսիսյանն ու անջատեց հեռախոսը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից նույնպես որեւէ տեղեկություն չեն հաղորդում քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյանները, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են։