Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքների բացահայտումից հետո Եվրոպան պետք է միասնական պատասխանով հանդես գա՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Փաստերը պետք է ճշտվեն, եւ մենք պետք է դրանց վրա հիմնվենք։ Պետք է բոլոր հարցերով համաչափ պատասխան տրվի։ Եվ պետք է կազմվի եվրոպական պատասխան, քանի որ այն ավելի արդյունավետ կլինի»,- ասել է նախագահը։

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ սաուդցի լրագրողի սպանության գործով ներկայացված փաստերը ծայրահեղ լուրջ են, եւ դատապարտել է սպանությունը։

Մակրոնը նաեւ նշել է, որ Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների միջեւ այս գործով տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել։