Ստամբուլի դատախազը ուրբաթ օրը Սաուդյան Արաբիա հարցում է ուղարկել՝ Ջամալ Խաշոգջիի գործով 18 կասկածյալներին Թուրքիային արտահանձնելու մասին՝ տեղեկացնում է Hurriyet-ը։

Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։ Սակայն հոկտեմբերի 25-ին սաուդյան դատախազը հայտնել էր, որ Խաշոգջիին կանխամտածված սպանել են։ Լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Ասում են, թե նա թաղվել է գլխավոր հյուպատոսի առանձնատան բակում։