ԱՄՆ իշխանությունները, պայթուցիկ սարքերի առաքման հետ կապված, կալանավորել են մի տղամարդու։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Տղամարդու անձը գաղտնի է պահվում, սակայն Reuters-ը նշել է, որ նրան Մայամիում են հայտնաբերել։
Fox News-ի տվյալներով՝ տղամարդն արդեն մեկ անգամ ձերբակալվել է՝ ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքների համար։
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու տարիքը 50-ից բարձր է, նրա տունը գտնվումէ Ֆլորիդայի նահանգի Ավենտուրա քաղաքում։ Նախկինում նա ապրել է Նյու Յորքում։
CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահին արդեն տեղեկացրել են նրա կալանավորման մասին։




























