ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հավանության է արժանացրել զինվորականներին Մեքսիկայի սահման ուղարկելու գաղափարը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթղթում չի նշվում զինվորականների թիվը, որոնք պետք է մեկնեն ամերիկա-մեքսիկական սահման։
Նշենք, որ Մետիսի կողմից հավանությունը դեռեւս հրաման չէ եւ չի կարող զինվորականներին ուղարկելու հիմք հանդիսանալ։




























