Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քաղաքական բռնությունն իր երկրում տեղ չունի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հաստատել է իր դեմ հանդես եկող մարդկանց պայթուցիկ նյութեր առաքելու կասկածյալի կալանավորումը եւ նշել է իրավապահ մարմինների օպերատիվությունը։
«Նման ահաբեկող եւ անպարկեշտ արարքներն անընդունելի են, դրանք մեր երկրում տեղ չունեն»,- աֆրոամերիկացիների շրջանում երիտասարդ առաջնորդների համաժողովում ասել է Թրամփը։ Նա նշել է, որ մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։
Ավելի վաղ իրավապահ մարմինները Մայամիում ձերբակալել էին մի տղամարդու, ով կասկածվում է Թրամփին քննադատողներին պայթուցիկ նյութեր ուղարկելու մեջ։




























