ԱՄՆ-ում պայթուցիկների առաքման գործով մեկ մարդ կալանավորվել է։ Նրան 58 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նրան մեղադրանք կներկայացվի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ պայթուցիկ նյութերի տեղափոխման եւ առաքման համար, նախկին նախագահներին եւ այլ անձանց սպառնալու համար․․․ Ընդհանուր առմամբ՝ կալանավորվածին 58 տարվա ազատազրկում է սպառնում»,- ասել է Սեշնսը։
Նախարարն ասել է, թե չգիտի ինչու է Սիզար Սիյաքը հենց դեմոկրատներին առաքել պայթուցիկները։ Սիյաքը, ով ապրում է Մայամիի արվարձան հանդիսացող Ավենտուրա քաղաքում, ուրբաթ օրը ձերբակալվել է տարբեր քաղաքական գործիչների պայթուցիկ սարքեր առաքելու կասկածանքով։




























