Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական ծանր վիճակ է:

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հայաստանին եւ նշել. «Հայաստանը ներկա պահին մեզնից մի կոնկրետ պահանջ ունի, այն է, որ բացենք սահմանը։ Վերջին ժամանակներում 300 հազար հայ Ռուսաստան է անցել։ Բացի այդ, նախկինում եւս Ռուսաստանում զգալի թվով հայեր կային»։

Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարել է, թե «Հայաստանի ներսում սոցիալական ծանր վիճակը լուրջ չափերի է հասնում»: