ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Փիթսբուրգի սինագոգում  տեղի ունեցած հրաձգությանը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի Twitter-ին:

Թրամփը նշել է, որ հետեւում է իրադարձություններին: Նախագահը շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում են տեղում, իսկ հրաձգության վայրում գտնվող մարդիկ պետք է թաքստոցում մնան:

«Զգուշացեք հրաձիգից: Աստված օրհնի բոլորին»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փիթսբուրգ քաղաքի արվարձաններում կրակոցների հետեւանքով զոհվածների թիվը կրկնապատկվել է` հասնելով ութի: