«Կարծում եմ` քայլերից մեկը, որը մենք պետք է անենք, մահապատժի վերաբերյալ օրենքները խստացնելն է», - շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Փիթսբուրգում սինագոգի հարձակումը, հայտարարել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի խոսքով, եկեղեցիների վրա հարձակվողները եւ այնտեղ անմեղ մարդկանց սպանողները պետք է «ամենաբարձր գինը վճարեն»:
Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր հրաձգության կասկածյալի ձերբակալությունը: Երեք ոստիկան նրա հետ փոխհրաձգության արդյունքում մահացել է, իսկ սինագոգում կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր: Ոստիկանության ներկայացուցիչը զոհերի թիվը չէր հայտնել, սակայն լրատվամիջոցները հաղորդել էին ութ զոհի մասին:




























