Իռլանդացիների մեծ մասը հոկտեմբերի 26-ին կայացած հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել սահմանադրությունից «աստծուն անարգել» հասկացությունը հանելուն։ Այս մասին տեղեկացնում է «Немецкая волна»-ն։

Սրա հետ համաձայն է եղել քվեարկողների 64,9 տոկոսը։

Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 44 տոկոսը։

Հոկտեմբերի վերջին կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի մասնակիցները հայտարարել էին, որ չեն պայքարելու այդ «անպետք» նորմի համար, որը շատ երկրներում օգտագործվում է «բռնությունը արդարացնելու եւ փոքրամասնություններին ճնշելու» համար։

Իռլանդիայի սահմանադրության մեջ այս հոդվածը ներառվել է դեռեւս 1937թ․։