ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի բազմաթիվ ռեյդերի հետեւանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել Դեյր էր Զորի արեւելյան արվարձան հանդիսացող Աս Սուսա գյուղում՝ տեղեկացնում է САНА-ն։

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռեյդեր են իրականացրել Աս Սուսայում, ինչի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա եւ նրանց ծնողները։

Հայտնվում է նաեւ նյութական մեծ վնասների մասին, որ հասցվել են մարդկանց տներին եւ ունեցվածքին։