ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության եւ դրա բավարական դաշնակից «Քրիստոնեասոցիալական միության» վարկանիշը կրկին իջել է մինչեւ ռեկորդային նվազագույն մակարդակ՝ տեղեկացնում է «Немецкая волна»-ն։

Ըստ հարցումների, որը Bild թերթի պատվերով կատարել է Emnid սոցիոլոգիական ինստիտուտը, եթե Բունդեսթագի ընտրությունները լինեին հոկտեմբերի 28-ին, այս կուսակցությունների օգտին կքվեարկեր ընտրողների ¼-ից էլ քիչ մասը (24 տոկոս)։ Սա 1 տոկոսով ավելի քիչ է, քան անցյալ շաբաթ, եւ ամենացածր ցուցանիշն է Emnid-ի կատարած հարցումների ընթացքում։

Սոցիոլոգիական այլ ինստիտուտների (Infratest Dimap, Allensbach, Forsa) կողմից կատարված հարցումները եւս հաստատում են այս ցուցանիշը։