Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին 40 տոկոս ձայն է հավաքում, Գրիգոլ Վաշաձեն՝ եւս 40 տոկոս, Դավիթ Բաքրաձեն՝ 10 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է Sputnik-Грузия-ն՝ վկայակոչելով ամերիկյան Edison Research ընկերության անցկացրած էքզիթփոլի արդյունքները։
Այս տվյալները Թբիլիսիի ժամանակով 16։00-ի դրությամբ են։
Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
Գրիգոլ Վաշաձեն «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ է, որի գաղափարախոսը Միխայիլ Սաակաշվիլին է։
Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրել է «Եվրոպական Վրաստան․ շարժում ազատության համար» կուսակցությունը, որը ստեղծել են «Ազգային շարժման» կարկառուն դեմքերը, ովքեր հետո Սաակաշվիլիի հետ տարաձայնությունների պատճառով հեռացել են կուսակցությունից։




























