Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Ալեքսեյ Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. նոյեմբերի 15-ից Միջազգային մակարդակով Ինտերպոլի Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 191.5 եւ 366.1 հոդվածի (առեւտրային գողություն եւ խարդախություն) մեղադրանքով: