Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը տեսանյութ է հրապարակել, որտեղ Չեչնիայի հանրապետության դատարկ մայրաքաղաքի ֆոնին ճոճանակի վրա ճոճվում է, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:

«Մի ծուլացեք գոնե մի քանի ակնթարթով մանկություն վերադառնալու համար… մաքրության եւ անշահախնդիր բարեհոգության սպիտակաթույր օվկիանոս», — հոլովակը նկարագրել է Քադիրովը: Երկրի ղեկավարին ճոճում է «Ահմատ»  մարտական ակումբի նախագահ Աբուզայդ Վիսմուրադովը: