Կրասնոդարի մարզում «Մոնդիալ» շրջիկ կրկեսի ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է չորսամյա աղջկա վրա։
«Կուբանսկիե նովոստին» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի երեկոյան՝ Ուսպենսկոյե գյուղում։ Ներկայացման ժամանակ վարժեցնողը չի կարողացել բռնել կենդանուն, եւ առյուծը պոկելով ցանկապատը՝ հարձակվել է առաջին շարքում նստած աղջկա վրա ու կծել նրա գլուխը։
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առիթով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ «անվտանգության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցում» հոդվածով, որը նախատեսում է 500 ռուբլու տուգանք եւ մինչեւ վեց տարվա ազատազրկում։
«Մոնդիալի» սեփականատեր 51-ամյա ձեռներեցը կալանավորվել է իրավապահների կողմից։




























