Դանիան իրանական հետախուզությանը կասկածում է Ահվազի ազատագրման համար արաբական շարժման (ASMLA) դանիական բաժանմունքի ղեկավարի վրա հարձակման փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է Դանիայի անվտանգության ծառայության պետ Ֆին Բորխ Անդերսենը՝ տեղեկացնում է РБК-ն։

«Մենք գործ ունենք իրանական հետախուզական գործակալության հետ, որը ծրագրում է հարձակում՝ դանիական հողի վրա։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող դա հանդուրժել»,- ասել է Անդերսենը։

Նրա խոսքերով՝ դանիական ոստիկանությունը հոկտեմբերի 21-ին ձերբակալել է իրանական ծագումով նորվեգական քաղաքացու։

ASMLA խմբավորումը պատասխանատու է Իրանի տարածքում ահաբեկչությունների համար։ Շարժման որոշ բաժանմունքներ գտնվում են Եվրոպայի տարածքում։ Հաագայում ASMLA-ի ներկայացուցչության մոտ էր 2017թ․ նոյեմբերի 8-ին սպանվել խմբավորման ղեկավար Ահմեդ Մոլլա Նիսին։