Մի խումբ հանրապետական սենատորներ, լրագրող Խաշոգջիի սպանության հետ կապված, Դոնալդ Թրամփին խնդրել են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ ատոմի շուրջ բանակցությունները՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Հինգ օրենսդիրներ՝ Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, հայտարարել են, որ եթե Թրամփը բանակցությունները չդադարեցնի, իրենք կդիմեն միջուկային էներգետիկայի մասին օրենքին, որպեսզի արգելափակեն այդ ոլորտում Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած համաձայնագիր։

«Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի, ինչպես նաեւ Եմենում ու Լիբանանում Սաուդյան Արաբիայի որոշ գործողությունների հետ կապված տեղեկատվությունը լուրջ անհանգստություն է առաջացնում թափանցիկության, պատասխանատվության եւ գործող իշխանությունների որոշումների առնչությամբ»,- գրել են սենատորները։