Աշխատանքային այցով Կոսովոյում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը երախտիքի խոսք է ասել Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար՝ գեներալ Սալվատորե Գուոչին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Գեներալ Գուոչին Դավիթ Տոնոյանին նախ և առաջ շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության աջակցությունը շատ կարևոր է։
Ըստ մամուլի խոսնակի, հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական քննարկումների մթնոլորտում։
.jpg)
.jpg)
.jpg)





























