Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Ouest France թերթին տված հարցազրույցում զգուշացրել է Եվրոպային պոպուլիզմի ցայտի մասին եւ կոչ է արել դիմակայել քաղաքական միտումներին, որոնք պոպուլյար են եղել 1920-ականներին, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով Politico–ն։

Մակրոնի խոսքով՝ ներկայումս Եվրոպայում նկատվում են քաղաքական տրամադրությունների միտումներ, որոնք գերակայում էին Առաջին աշխարհամարտի ավարտից հետո մինչեւ 1929 թվականի ճգնաժամը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ կարծում է, որ Եվրոպան մասնատված է վախերի, ազգային կարգախոսների եւ տնտեսական ճգնաժամերի պատճառով, ասված է նյութում։

Ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Մակրոնը զգուշացրել է, որ Եվրոպան թուլացնելու փորձերը տեղի են ունենում դրսից նոր սպառնալիքների ֆոնին։