Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու այն բանից հետո, երբ դիմակներով երիտասարդներն ավերածություններ են կազմակերպել Փարիզի արվարձաններում եւ Լիոնի կենտրոնում։

AFP-ն հայտնել է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, երբ Լիոնի կենտրոնում հարյուրավոր երիտասարդներ սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները։ Փարիզի հյուսիսային Սեն-Սեն Դեն շրջանում սպորտային հագուստների խանութ են թալանել, իսկ մթերային խանութ թալանած երիտասարդները թթվաջրերով հարձակվել են ոստիկանների վրա։

Իշխանությունները հայտարարել են, որ անկարգությունները սկսվել են սոցցանցերում տարածված կոչերից հետո, եւ դրանց կազմակերպիչներն, ամենայն հավանականությամբ, ոգեւորված են եղել հոլիվուդյան The Purge սարսափ-ֆիլմով։

Նախօրեին երեկոյան ողջ Ֆրանսիայով մեկ 15 000 ոստիկան էր աշխատում՝ բռնությունները կանխելու համար, քանի որ 1990-ականներից սկսած՝ Նոր տարվա եւ Բաստիլի գրավման տոներից առաջ ֆրանսիական քաղաքների արվարձանների դեպրեսիվ երիտասարդությունը հարյուրավոր մեքենաներ է այրում։

Հելոուինը ավանդաբար Ֆրանսիայում չի նշվում, թեեւ 90-ականներից ի վեր ամերիկյան ֆիլմերի եւ սերիալների ազդեցությամբ այն ժողովրդականություն է վայելում։