ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 27-րդ անգամ բանաձեւ է ընդունել՝ ԱՄՆ-ի կողմից Կուբայի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական արդեն 55 տարի տեւող շրջափակումը դադարեցնելու մասին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Կուբայի կողմից կազմված բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 189 երկիր, դեմ՝ 2-ը՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, որը այս հարցում ավանդաբար ամերիկյան դիրքորոշման կողմնակից է։
Բանաձեւում ՄԱԿ ԳԱ-ն «կրկին կոչ է անում պետություններին, որոնցում գոյություն ունեն եւ շարունակում են կիրառվել նման օրենքներ եւ կանոններ, նախաձեռնել անհրաժեշտ քայլեր՝ հնարավոր նվազագույն ժամանակահատվածում դրանք չեղյալ համարելու կամ դրանց գործունեությունը դադարեցնելու նպատակով»։




























