ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ռուսական ռազմական հետախուզությանը վերադարձնել իր նախկին անվանումը՝ Հետախուզական գլխավոր վարչություն (ՀԳՎ-ГРУ)՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ներկայում ռուսական ռազմական հետախուզությունը կրում է «Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչություն» անվանումը։

Նախագահը հետաքրքրվել է, թե ինչու է հաստատության անվանումից անհետացել «հետախուզական» բառը, եւ առաջարկել է վերադարձնել այն։

«Անհասկանալի է՝ ուր անհետացավ «հետախուզական» բառը՝ Հետախուզական գլխավոր վարչություն, պետք է վերականգնել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Այս մասին Պուտինը խոսել է երկրի ռազմական հետախուզության ծառայողների եւ վետերանների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր հաստատության 100-ամյա հոբելյանին։