ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ նավթային պատժամիջոցների հարցում 8 երկրի համար բացառություն կանի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով՝ բացառությունները կարվեն այն դեպքում, եթե նշված երկրներն էականորեն կրճատեն Իրանից նավթի արտահանումը։
Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդհանրապես դադարեցնել իրանական նավթի ներկրումը։
Սակայն Պոմպեոն չի հստակեցրել, թե որ երկրների համար է արվելու բացառությունը։




























