7–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի 24–ին։
Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ: Եթե այդ օրը հրապարակվում են վերջնական արդյունքները, ապա դրան հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 24–ն է։
Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովն արձակվել է նոյեմբերի 1–ին իրավունքի ուժով:



























