ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին տեղեկացրել է Թվիթերում ամերիկյան հայտնի սերիալի՝ «Գահերի խաղի» ոճով գրառում անելու միջոցով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Վաշինգտոնը հակաիրանական պատժամիջոցների ցուցակում ավելի քան 700 ընկերությունների կներառի։
Իր հերթին Թրամփը հրապարակել է սեփական լուսանկարը՝ «Պատժամիջոցները մոտ են» գրառմամբ, ինչը հիշեցնում է նշված ֆիլմի «Ձմեռը մոտ է» հայտնի արտահայտությունը։
— Donald J. Trump (@realDonaldTrump) 2 ноября 2018 г.




























