Ամերիկյան HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ անցանկալի է քաղաքական նպատակներով իրենց ապրանքանշանների օգտագործումը՝ տեղեկացնում է CNBC-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել էր իր լուսանկարը, որի վրա գրառել էր «Պատժամիջոցները մոտ են», ինչը հիշեցնում է «Գահերի խաղը» ֆիլմի «Ձմեռը մոտ է» հայտնի արտահայտությունը։ Այսպիսով ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին։
«Մենք չենք իմացել այս տեղեկատվության մասին եւ կգերադասեինք, որ մեր ապրանքանշանները քաղաքական նպատակներով չյուրացվեին»,- HBO-ի հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը։




























