Սիսիանում տանիք է փուլ եկել․ կա տուժած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 2-ին 911-ին հաղորդվել է, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատելիս տանիքի փայտե կառուցատարրը և ազբոշիֆրեի ծածկը փլուզվել են (մոտ 15 քմ): Պատահարի հետևանքով Ա. Բ.-ն (ծնված 1993 թ.) ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Բ.-ն տեղափոխվել է Աղիտուի հիվանդանոց․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
.jpg)


























