Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի մեկնարկի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
«Մոտ ապագայում մենք կստեղծենք տվյալ օդանավի միավորների անհրաժեշտ քանակը, որոնք կմատակարարվեն ռազմաօդային ուժերին», - գործակալությունը մեջբերում է երկրի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:
Kowsar կործանիչն առաջին անգամ ցուցադրվել է օգոստոսի 21-ին:
Tasnim-ը հայտնել է, որ Kowsar-ը ռեակտիվ ռազմական ինքնաթիռների 4-րդ սերնդին է վերաբերում, այն հագեցած է բալիստիկ հաշվարկների համակարգչային համակարգով եւ բազմաթիրախային ռադարով: Սա առաջին ինքնաթիռն է, որն ամբողջությամբ մշակվել եւ արտադրվել է Իրանում:




























