Եվրամիությունը 2019 թվականին Արեւելյան գործընկերության գագաթաժողով չի անցկացնի: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Ընդ որում հաղորդվում է, որ համաժողովի 10-ամյակի կապակցությամբ կկազմակերպվի բարձր մակարդակի համաժողով, որին կմասնակցեն ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները:
Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդում ժամկետների մասին, աղբյուրները նշում են, որ համաժողովը տեղի կունենա մայիսի 14-ին Բրյուսելում: Ամենայն հավանականությամբ, երկրները ներկայացված կլինեն արտգործնախարարների մակարդակով:
Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը հավանաբար տեղի կունենա 2020 թվականին:




























