Քաբուլում շաբաթ «ինսայդերի անկհայտ հարձակումից» մեկ ամերիկացի զինվոր մահացել է եւ երկրորդը վիրավորվել է, հաղորդում է AFP-ն, վկայակոչելով ՆԱՏՕ-ի հաղորդագրությանը:

Նշվում է, որ այս պահին հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

Ինչպես նշել են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունում, հարձակվողը ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչ էր:

Հաղորդվում է նաեւ, որ հարձակվողը սպանվել է «այլ աֆղանական ուժերի» կողմից:

Վիրավոր ամերիկացի զինվորն ավելի վաղ տեղափոխվել էր Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Բագրամ ավիաբազա, որտեղ բժշկական օգնություն է ստացել: Տուժողի վիճակը գնահատվում է կայուն:

Հրատարակությունը հայտնում է, որ այսպես կոչված «կանաչների կողմից կապույտների վրա» հարձակումների արդյունքում, երբ աֆղանական ուժերի ներկայացուցիչները իրենց զենքը ուղղում են միջազգային զինծառայողների դեմ, այս տարի արդեն 8 ամերիկացի զինվոր է մահացել: