Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին մտադիր է պատվիրակություն ուղարկել Աֆղանստանում իրավիճակի խաղաղ կարգավորմանը նվիրված համաժողովին, որը կազմակերպում է Ռուսաստանը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Ըստ տեղեկատվության՝ միջոցառմանը, պաշտոնական Քաբուլից բացի, առաջին անգամ կմասնակցեն իսլամական արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները։
Աֆղանստանի հարցով միջազգային հանդիպումը Մոսկվայում նախատեսված է անցկացնել նոյեմբերի 9-ին։ Ռուսաստանը հրավիրել է 12 երկրների, որոնց թվում են Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը եւ ԱՄՆ-ը։
Սկզբնապես համաժողովը պետք է անցկացվեր սեպտեմբերի սկզբին, սակայն Աֆղանստանը հրաժարվել էր պաշտոնական պատվիրակություն ուղարկել։
Ավելի ուշ հրավերը մերժել էր ԱՄՆ-ը՝ կասկած հայտնելով, որ միջոցառումը կօգնի Աֆղանստանում խաղաղության կայացմանը։




























