Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում Սայաթ-Նովա գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 26-ին, գյուղում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է փող եւ «Արդշինբանկ» ՓԲԸ պլաստիկ քարտը՝ գաղտնաբառով:

Կինը նշված բանկից տեղեկացել էր, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, անհայտ անձն իր քարտով ՓԲԸ «Մասիս» մասնաճյուղի բանկոմատից գումար է կանխիկացրել:

«Զինանոց 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Ավագ Ա.-ն:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կասկածյալը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: