Ամերիկյան «Մաունթ Ուիթնի» նավի վրա գտնվող լրագրողները նկարահանել են ոչ հեռու թռչող ռուսական «Ալեքսանդր Մոժայսկի» Տու-142 ինքնաթիռը՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Լուսանկարները Twitter-ում հրապարակել է Նորվեգիայում AFP ֆրանսիական գործակալության թղթակից Պիեռ Անրի Դեյեն։

«Սա առաջին անգամը չէ, որ մենք այսպիսի բան ենք տեսնում, բայց առաջին անգամ ենք տեսնում անզեն աչքով»,- ծովային հետեւակայինի խոսքերն է մեջբերում Դեյեն։

«Մաունթ Ուիթնի» նավը մասնակցում է ՆԱՏՕ-ի Trident Juncture-2018 ռազմավարական զորավարժություններին, որոնք հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը անցկացվում են Նորվեգիայում, Բալթիկ ծովում եւ Հյուսիսային Ատլանտիկայում

Նավը, որը ծով է իջեցվել 1970 թվականին, ԱՄՆ Վեցերորդ նավատորմի առաջատար նավն է։ Այն զինված է 25 մմ-ոց ավտոմատ թնդանոթով, գնդացիրով եւ հականավային հրթիռներով։