«Միջազգային կոալիցիան» ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով կրկին ագրեսիա է դրսեւորել Սիրիայի դեմ՝ տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։

Վերջին մի քանի ժամվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել Դեյր Էս Զորի Խաջին գյուղին, ինչը խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դաժանորեն ռմբակոծել է Խաջինը, որի հետեւանքով 15 մարդ է զոհվել։