Ավստրիայում մտահոգված են Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից Կենտրոնական Եվրոպա ավելի քան 20 հազար զինված միգրանտների անօրինական ներհոսքով, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Kronen Zeitung թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրայի ՆԳՆ-ի տվյալներով՝ առնվազն 20 հազար անօրինական միգրանտներ կարող են անօրինական հատել բոսնիական-խորվաթական սահմանը եւ ուղղվել Կենտրոնական Եվրոպա։

Միեւնույն ժամանակ, փախստականները հիմնականում Պակիստանից, Իրանից, Ալժիրից եւ Մարոկոյից են, եւ գրեթե ամեն մեկը զինված է սառը զենքով, նշել են Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը:

Հոկտեմբերի 31-ին Ավստրիայի փոխկանցլեր Հեյնց Քրիստիան Շթրախեն հայտարարել է, որ իր երկիրը չի ստորագրի ՄԱԿ-ի անվտանգ, կանոնավոր եւ կանոնակարգված միգրացիայի մասին համաձայնագիրը: