Ոստիկանները կրակել են վայրի վարազին, որը հայտնվել է Խաբարովսկի կենտրոնում եւ սկսել է հարձակվել մարդկանց վրա, հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով Խաբարովսկի երկրամասի ՆԳՆ վարչությունը։
Վայրի կենդանու մասին հայտնել է տեղի բնակիչը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության ջոկատը։
Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել սպանել կենդանուն։
Մինչ այդ 2017 թվականին, երբ վարազին նկատել էին Խաբարովսկի հանրային պարկում, կոնդանիների փրկարարները ամբողջ գիշեր աշխատել են նրան բռնելու եւ վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն ուղարկելու համար։




























